
SAZEO-ն մեկ հարթակում միավորում է համատեղելի HVAC-ը և շենքի ինժեներական համակարգերը՝ հեռակառավարում, 24/7 մոնիթորինգ և էներգասպառման օպտիմալացում։
Վահանակի օրինակ․ տվյալներն իրական շենքից չեն։




























SAZEO-ն հիմնված է մեր թիմի 15+ տարվա փորձի վրա ինժեներական համակարգերի նախագծման, տեղադրման և շահագործման ոլորտում։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով հաճախորդների իրական խնդիրները՝ ստեղծեցինք հարթակ, որը կոմերցիոն շենքերի սպասարկումը դարձնում է ավելի պարզ, ծախսարդյունավետ և հարմարավետ։
Տարիների ընթացքում տարբեր մասշտաբի նախագծեր իրականացնելիս՝ օդանավակայաններ, կլինիկաներ, հյուրանոցային համալիրներ, դպրոցներ, առևտրի կենտրոններ և այլ օբյեկտներ, տեսնում էինք մեր պատվիրատուների իրական կարիքները։ Դրանց հիման վրա ստեղծեցինք շենքերի ավտոմատացման համակարգ, որի եզակի մեթոդաբանությունը դեպոնացված է Սակպատենտիում։ Այսօր օգնում ենք բազմաթիվ հայտնի ընկերությունների արդյունավետ կառավարել շենքերը։
Կոմերցիոն շենքերի մեծ մասը զգալի էներգիա է կորցնում սխալ գրաֆիկների, ձեռքով կառավարման և ուշ արձագանքի պատճառով։ Այս ծախսը անտեսանելի է, եթե այն չենք չափում։
ABMOS-ը իրական ժամանակում ինքն է կառավարում HVAC-ը և ինժեներական համակարգերը՝ առանց ձեռքով միջամտության։
Համակարգը մշտապես վերահսկում է շենքի վիճակը և ժամանակին արձագանքում ցանկացած շեղման։
Խնայողությունը կախված է շենքից, սարքավորումներից, աշխատանքի գրաֆիկներից և սպառումից։ Արդյունքները գնահատվում են չափումների հիման վրա։
Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի միավորում մեկ կառավարելի շերտում։
Սպառման մանրամասն վերլուծություն և կանխատեսում պարզ, իրական ցուցանիշներով։
Համակարգը որոշումներ է ընդունում ալգորիթմների հիման վրա՝ առանց օպերատորի։
Շենքի ամբողջական կառավարում ցանկացած սարքից, ցանկացած պահի։
Միացնում ենք VRF համակարգերը, չիլերներն ու օդամշակման կայանքները SAZEO-ին՝ հեռավար մոնիթորինգի և համաձայնեցված կառավարման համար։ Միացման եղանակն ընտրում ենք՝ հաշվի առնելով ձեր սարքավորումներն ու առկա կարգավորիչները։
SAZEO-ին միացնում ենք ցանկացած բրենդի VRF համակարգեր՝ Daikin, Mitsubishi Electric, Mitsubishi Heavy Industries, Toshiba, Hitachi, Panasonic, LG, Samsung, Fujitsu, Midea (V4, V5-X, V6, V8), Gree, Haier, Hisense, York, Carrier, Trane, TICA, Chigo և այլն։
VRF բրենդներ և սերիաներ (անգլերեն)Չիլերի ջերմաստիճանները, աշխատանքային վիճակը, վթարային ազդանշանները և կառավարումը SAZEO-ում՝ Midea (MCSS, RCAF), Trane (CMAF), TICA (TCA, TAS), Gree (HLR, LSBLGF), Clivet, Carrier, Micoe, Clint և այլն։
Չիլերների բրենդներ և սերիաներ (անգլերեն)SAZEO-ին միացնում ենք օդամշակման կայանքները և դրանց կարգավորիչները՝ VTS, Untes, TICA, RAUT, Dogu, FKS, Siemens և այլն։ Նաև rooftop և ջերմության ռեկուպերացիայի կայանքներ։
Նոր ինտեգրացիա՞ է պետք։ Ձեր սարքավորումների համար մշակում ենք անհատական ծրագրային ապահովում, firmware և ինտերֆեյսային սարքավորում։ Ուղարկեք մոդելը, կարգավորիչը և անհրաժեշտ գործառույթները։
SAZEO-ին արդեն միացված սարքավորումներ (անգլերեն)Դիտեք միացված սարքավորումների ցանկը և նոր ինտեգրացիայի հնարավորությունները։
Սարքավորումները միացնում ենք SAZEO-ի սեփական մշակման և արտադրության սարքերով։ Գործառույթները համաձայնեցնում ենք նախապես, իսկ գործարկման ժամանակ ստուգում ենք սարքավորման պատասխանը։
Ուղարկեք սարքավորման և կարգավորիչի մոդելները, անհրաժեշտ ցուցմունքներն ու կառավարման գործառույթները և սարքավորման գործարանային պիտակի լուսանկարը։
Պատկերներում SAZEO-ի իրական միջերեսն է՝ անգլերենով և ցուցադրական տվյալներով։ Հասանելի էկրաններն ու կառավարման գործառույթները կախված են մուտքի իրավունքներից և միացված սարքավորումներից։
Բացել ամբողջ էկրանի պատկերը
Առցանց և անցանց կարգավիճակներ, ընթացիկ ազդանշաններ և վերջին 30 օրվա ազդանշանների գծապատկերներ՝ մեկ ընդհանուր տեսքում։
Բացել ամբողջ էկրանի պատկերը
Ընթացիկ ահազանգը, գրանցված դեպքերը և պատմության գծապատկերները սարքավորման մանրամասներում։
Գնահատում ենք ձեր սարքավորումները, ստուգում համատեղելիությունը և որոշում անհրաժեշտ տեղադրման աշխատանքները։
ABMOS-ը սկսում է իրական ժամանակի վերլուծություն և ինքնավար կարգավորում։
Տվյալների հիման վրա գնահատեք սարքավորումների աշխատանքը և էներգասպառման փոփոխությունները։
Գնահատում ենք ձեր սարքավորումները, ստուգում համատեղելիությունը և որոշում անհրաժեշտ տեղադրման աշխատանքները։
Համատեղելիությունը կախված է սարքավորման մոդելից և կարգավորիչից։ Ուղարկեք դրանց տվյալները՝ աջակցությունը ստուգելու համար։
Խնայողությունը կախված է շենքից, սարքավորումներից, աշխատանքի գրաֆիկներից և սպառումից։ Արդյունքները գնահատվում են չափումների հիման վրա։
Խափանումները գրանցվում են համակարգում, և ծանուցումը վայրկենապես ուղարկվում է SMS-ով կամ էլ. փոստով՝ ժամանակին արձագանքը երկարացնում է սարքավորումների կյանքը։
Արժեքը և վերադարձի գնահատականը կախված են սարքավորումներից, տեղադրումից և շենքի էներգասպառումից։ Առաջարկը պատրաստում ենք նախագծի գնահատումից հետո։
Գրաֆիկների կազմում շենքի ծանրաբեռնվածությանը համապատասխան։ Ջերմաստիճանների ավտոմատ հարմարեցում եղանակին։
256-bit կոդավորում, բազմագործոն նույնականացում և հասանելիության վերահսկման մեխանիզմներ։ Տվյալները պահվում են AWS ամպում։
Աշխատանքային ժամեր, սպասարկման գրաֆիկ, ֆիլտրերի փոխում՝ պատմություն և անալիտիկա կանխարգելիչ որոշումների համար։
Արժեքը և վերադարձի գնահատականը կախված են սարքավորումներից, տեղադրումից և շենքի էներգասպառումից։ Առաջարկը պատրաստում ենք նախագծի գնահատումից հետո։
Խնայողությունը կախված է շենքից, սարքավորումներից, աշխատանքի գրաֆիկներից և սպառումից։ Արդյունքները գնահատվում են չափումների հիման վրա։
Համակարգչից մուտք գործելիս բացվում է վեբ աշխատանքային տարածքը, իսկ հեռախոսից՝ բջջային հավելվածը։ Երկուսն էլ աշխատում են դիտարկիչում․ հավելվածների խանութից ներբեռնում պետք չէ։
Դիտեք տեսանյութը՝ հավելվածի տեղադրումը հեռախոսում
Թարմ տվյալների և հեռակառավարման հրամանների համար անհրաժեշտ է ինտերնետ։ Հասանելի գործառույթները կախված են ձեր մուտքի իրավունքներից և միացված սարքավորումներից։
Ուղարկեք ընկերության անունը, երկիրը և սարքավորումների ապրանքանիշերը կամ մոդելները։ Միասին գնահատենք ձեր նախագիծը։
Ընտրեք էլփոստի տարբերակը կամ պատճենեք այս հասցեն՝ info@sazeo.io
Կամ զանգահարեք՝ +995 575 75 22 70